Դիարբեքիրում նոր հարձակման հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել


02:18 , 12 հուլիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Դիարբեքիրի կենտրոնական Յենիշեհիր գավառում հարձակում է իրականացվել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ կատարվածի պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներն են:

Հարձակվողներին հայտնաբերելու նպատակով Յենիշեհիրում լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել: