Եվրո-2016. Որքա՞ն գումար վաստակեցին հավաքականները


00:40 , 12 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Ավարտվեց թվով 15-րդ Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Պորտուգալիայի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթել Ֆրանսիայի հավաքականին:

Առաջնությունից հետո միջազգային մամուլը փորձել է պարզել, թե որքան գումար են վաստակել հավաքականները:

Հաղթանակի համար Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կստանա 25.5 միլիոն եվրո: 2 միլիոն եվրո պակաս կստանա Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Խմբային փուլում հաղթանակների համար թիմերը կստանան 1 միլիոն եվրո, իսկ ոչ-ոքիի համար՝ կես միլիոն եվրո: 1/8 եզրափակչին մասնակցության համար թիմերը ստանալու են 1.5 միլիոն եվրո, իսկ հաղթելու դեպքում՝ ևս 2.5 միլիոն եվրո:

Կիսաեզրափակչում հաղթանակի արժեքը 4 միլիոն եվրո է:

Նշենք նաև, որ անկախ խաղերի արդյունքներից, միայն մասնակցության համար ցանկացած հավաքական ստանում է 8 միլիոն եվրո: