09:59 , 7 փետրվար, 2013
Ես դեմ եմ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակությանը և կոչ եմ անում նրան դուրս գալ հացադուլից: Անկեղծորեն չեմ հասկանում հացադուլի շարունակմանը «շախ տվողներին»: Երևի կուշտ փորով, տաք տեղից հեշտ է հրճվել և հնարավոր զարգացումներ կանխատեսել:
Մեր քաղաքական մեքենան խժռել է 10 զոհ, 11-րդն էլ կժխռի: Ես չեմ ուզում հերթական զոհը, հերթական կոտրված ճակատագիրը:
Անդրիասի առողջությունը առաջին հերթին պետք է իր ընտանիքին, իր դստերը:
Նա արդեն իսկ արեց առավելագույնը` բարձրաձայնելու երկրում տարիներ շարունակ իրականացվող ընտրական արատավոր երևույթները:
Խնդրում եմ նրան դուրս գալ հացադուլից, ուժ հավաքել և շարունակել պայքարը զինակիցների հետ այլ մեթոդներով: