Լևոն Հայրապետյանի հարցը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է


19:16 , 11 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լևոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ դեռևս սույն թվականի ապրիլի 20-ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է  ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ