18:06 , 11 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էր 7 խաղի եւ, դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկին»:
Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստին ընտրել է 13 փորձագետներից կազմված խումբը, որի կազմում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դեւիդ Մոյեսը, Սավո Միլոշեւիչը, Գարեթ Սաութգեյսը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: