17:00 , 11 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Brent տեսակի նավթի գինը մայիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 46 դոլարից` հաղորդում է Gazeta.ru-ն։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,7 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45,95 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 1,63 տոկոսով, ինչի արդյունքում մեկ բարելի գինը դարձել է 44,67 դոլար: