00:58 , 7 փետրվար, 2013
Ժամանակին, երբ հնչեցնում էինք ՀԱԿ-ի անունը, մարդկանց մոտ հույս էր արթնանում, և այդ հույսը ուներ մեկ անվանում` հավատ վաղվա օրվա հանդեպ: Սակայն ժամանակները փոխվում են, և ՀԱԿ-ի քաղաքական էլիտան ժամանակի ընթացքում կարոզիայի է ենթարկվում, որի ընթացքում քայքայվում են և հեղինակազրկված վիճակում մրցավզքից դուրս են գալիս շատ ու շատ գործիչներ: Եվ շատ հնարավոր է, որ հենց այդ է պատճառը, որ նույն լեգենդար Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ հասկանալով այս ամենը, փորձեց ժամանակին առանց վերջնական վարկաբեկման խաղից դուրս գալ: Սակայն մինչ դուրս գալը նա փորձում էր ՀԱԿ-ի ներսում պատրաստել իր ժառանգորդին և չգիտես թե ինչու նա իր ընտրությամբ կանգ եր առել Լևոն Զուրաբյան անձի շուրջ: Միգուցե, իրոք Տեր-Պետրոսյանը տարիքի հետ կապված կորցրել էր իր աչալրջությունը և կատարել անտրամաբանական ընտրություն, քանզի Լևոն Զուրաբյանը իր կամայական հատկանիշներով սեր չէր վայելում հանրության մեջ: Նա ստեղծված չէ մասաներ հավաքելու ունակությամբ: Շատ անգամ նրա խոսելաձևը և միտքը վանում է, քանզի այն լի չէ նորով, ավելի ճիշտ՝ նա շատ վատ ֆորմատով կրկնում է այն, ինչ ժամանակին ասել է իր ուսուցիչը: Սակայն նա մոռանում է, որ ժամանակի ընթացքում ուսուցչի ասածը կորցրել է իր ակտուալությունը: Այլ է պատկերը Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ ի տարբերություն Զուրաբյանի նրան սպասում են, քանզի նա ունի միայն իրեն յուրահատուկ քաղաքական գործելաոճ: Հանրությունը լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը, թեկուզ մերթընդմերթ սխալվում է, բայց ունի իր, «փաշինյանական» մտածելակերպը, որը ի պատիվ իրեն շատ անգամ տարբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի մտածելակերպից: Բերեմ ձեզ մի պարզ օրինակ, որը ավելի արտահայտիչ կդարձնի իմ ասածը և այսպես` իր հարցազրույցի ժամանակ լրագրողի հարցին`թե Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում ինչո՞ւ է ….նման «սխալներ» թույլ տալիս, նա պատասխանում է հետևյալ կերպ`«Որովհետեւ իրեն կախված չի զգում հանրային կարծիքից: Շատ լավ հասկանում է, որ իր սայթաքումները, ջղաձգումները որեւէ նշանակություն չունեն, դրա համար էլ շատ ազատ արտահայտվում է, շատ ազատ ցույց է տալիս իր ցածր մակարդակը, իր ջղայնությունը թափում է ժողովրդի վրա` առանց վախենալու որեւէ հետեւանքից»: Առաջին հայացքից թվում է, թե պատասխանը պետք է գոհացուցիչ լինի, սակայն այս հարթության մեջ կա մի մեծ բայց…: Զուրաբյանը առանց խորը գիտակցելու մեղադրում է անձամբ ՀԱԿ-ի առաջնորդին, քանզի ըստ տրամաբանության դուրս է գալիս, որ 2008թ.-ի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանը ավելի զսպված էր, քանզի ՀԱԿ-ը մասնակցում էր ընտրություններին, իսկ հիմա նրա պահվածքը պայմանավորված է ՀԱԿ-ի չմասնակցությամբ: Ավարտելով կցանկանայի դիմել Զուրաբյանին. «Այդ դեպքում, պրն. Զուրաբյան, ինչո՞ւ հրաժարվեցիք նախագահական ընտրություններից, չէ՞ որ դրանով Դուք օգնում եք նույն Սերժ Սարգսյանին նման «ձևի» իրեն պահելու համար: