15:10 , 11 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի երկրում չկրկնվեն անկարգությունները, գրում է РИА новости-ն:
Հուլիսի 5-ին Սուխումում անցկացված հանրահավաքը վերածվել է զանգվածային անկարգությունների, ցուցարարները փորձել են գրոհով վերցնել ՆԳՆ շենքը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել է 19 մարդ:
Ցուցարարները պահանջել են Աբխազիայի նախագահից հուլիսի 10-ից աշուն տեղափոխել երկրի նախագահի արտահերթ ընտրությունների մասին հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձապշբայի հրաժարականը՝ երկրում քրեական իրավիճակի վատթարացման պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ