00:53 , 7 փետրվար, 2013
Ժողովուրդ ջան, բոլորդ ականատես եք եղել, որ ես շատ եմ քննադատել քաղաքական ծոմապահությունը, որովհետև ծոմը կրոնական հասկացություն է, իսկ քաղաքականը հացադուլն է՝ կոնկրետ նպատակների հասնելու համար, իսկ զուտ առողջական նպատակով հաց չուտելը սովաբուժությունն է, իսկ մերոնք սաղ իրար խառնել են ու դարձրել են խեղկատակություն: Բայց էդ մասին չեմ ուզում խոսել, այն այն մասին, որ ես մինչև 15 oր ծոմ պահել եմ, սակայն բոլոր այդ օրերի ընթացքում կա՛մ եղանակը տաք է եղել, երբ դրսում եմ գիշերել, կա՛մ էլ տանը գիշերը տաք վերմակով ծածկված եմ եղել, իսկ Անդրեասը իսկապես իր կյանքի համար վտանգավոր գործողություն է կատարում, որովհետև օրգանիզմը այդ վիճակում հավելյալ էներգիա է ծախսում, որպեսզի ներսի ջերմաստիճանը հարմարեցնի դրսի ջերմաստիճանի հետ, ու դա առաջացնում է ավելորդ լարում: Այնպես որ կխնդրեի Անդրեասին կա՛մ դադարեցնի կյանքի համար այդ իսկապես վտանգավոր արարքը, կա՛մ էլ այդ ամենը շարունակի ավելի նորմալ պայմաններում, իսկ մեզ ես կոչ կանեմ գոնե այս օրերին ավելի նրբանկատ գտնվել Անդրեասի նկատմամբ, որովհետև նա դժվարին ճանապարհ է ընտրել անցնելու: Հենց հացադուլը վերջանա, էդ ժամանակ էլ բոլորովս միասին կհիշենք նրա արատները, իսկ այժմ գոնե իր հանդեպ չար խոսքի ծոմ պահենք Ճ