15:02 , 11 հուլիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Լեհական կառավարությունը կարծում է, որ հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հաջողված և պատմական իրադարձություն է, որին ժամանակ «միջազգային անվտանգության» նոր քարտեզ է հայտնվել: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ սրա մասին կառավարության անդամները հայտարարել են գագաթաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պատմության մեջ կմտնի որպես աննախադեպ միջոցառում: Այն ստեղծել է միջազգային անվտանգության նոր քարտեզ»,-լեհական լրատվամիջոցները մեջբերել են երկրի վարչապետ Բեատա Շիդլոն: Նրա խոսքով՝ գագաթաժողովի ժամանակ «Լեհաստանը հասել է բոլոր նպատակներին»:
Վարչապետը գագաթաժողովի կազմակերպումը «մեծ հաջողություն» է անվանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ