Ռուսաստանի օդային տարածքում Թուրքիան և Իտալիան դիտորդական թռիչք կիրականացնեն


13:34 , 11 հուլիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիան և Իտալիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի երկնքում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Միջուկային վտանգի նվազեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:

Իր հերթին, Ռուսաստանը դիտորդական թռիչք կիրականացնի Նորվեգիայի օդային տարածքում:

«Տեսուչների ռուսական խումբը պատրաստվում է դիտորդական թռիչք իրականացնել ռուսական Ан-30Б ինքնաթիռով: Դիտորդական թռիչքը կիրականացվի 2016 թվականի հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում, Բարդուֆոս բաց երկնքի աերոդրոմից՝ մինչև 1,7 հազար կիլոմետր առավելագույն հեռավորությամբ»,- ասել է նա: