12:58 , 11 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում: Այցի կապակցությամբ համապատասխան հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Առաջիկա բանակցությունները դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացումը շարունակելու համատեքստում: Բաքվում հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ` այն պայմանավորվածությունները զարգացնելու ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: