12:04 , 11 հուլիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Հուլիսի 11-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինյան ծովում՝ Ճապոնիայի Ռյուկյու կղզիների մոտ: Այս մասին հաղորդել է Հոնկոնգի Օդերեւութաբանական դիտարանը:
Դիտարանի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկունոսիմա բնակավայրից մոտավորապես 155 կիլոմետր դեպի հարավ-արեւելք եւ Օկինավա քաղաքից 250 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախի խորության մասին չի հաղորդվում:
Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: