22:17 , 6 փետրվար, 2013
«Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը և տիրեցեք դրան» (Ծննդ 9:1): Այսօր չգիտեմ (կամ էլ գիտեմ) ինչու հիշեցի այս խոսքերը....
Հաճախ մենք քարոզում և հիշում ենք Աստծո տված զանազան պատվիրանները` մոռանալով առաջիններից և իմ համոզմամբ մեծագույններից մեկը, որը մեր եկեղեցին ամփոփել է ՊՍԱԿԻ ՍՈՒՐԲ խորհդրի մեջ:
Չկա առավել մեծ սեր և ջերմություն Աստծուց հետո, քան ընտանիքն է, ընտանիքը ազգի և եկեղեցու հիմքն է, ընտանիքը սիրո հարատևման պայման է, նաև իմ խորին համոզմամբ. ընտանիքը սրբության հասնելու և Աստվածային սուրբ ճանապարհներով քայլելու լավագույն ուղիներից մեկն է: