11:00 , 11 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքի ավտոբուսի կանգառում 17-ամյա տղան սպանել է ոստիկանության երեք աշխատակցի, վիրավորել ևս երեք հոգու: Այդ մասին հայտնում է Anadolu գոծակալությունը:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ դեպքն ահաբեկչության հետ կապ չունի:
Քաղաքապետ Գունգոր Ազիմ Թունան լրագրողներին հայտնել է, որ կրակողը 17-ամյա տղա է եղել՝ հոգեբանական խնդիրներով: Միջադեպի ժամանակ նա իր ընտանիքի հետ է եղել և իր մոտ է ունեցել իր հորը պատկանող զենքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ