Հայաստանում վարորդը կարող է իրեն թույլ տալ հարբած վիճակում նստել ղեկին


10:58 , 11 հուլիս, 2016
Հայաստանում վարորդը կարող է իրեն թույլ տալ հարբած վիճակում նստել ղեկին և անզգուշորեն մարդու կյանք խլել։ Ինչու՞։ Որովհետև վարորդը գիտե, որ խմածության համար օրենքով նախատեսված 150 հազար դրամ տուգանքի փոխարեն կարող է 30 հազար դրամ կաշառք տալ պետավտոտեսուչին և հարցը փակվի։ Որովհետև պետավտոտեսչությունը կոռումպացված է ։ 30 հազար կաշառքը ձեռք է տալիս հարբած վարորդին ու պետավտոտեսուչին , բայց ոչ պետությանը։ Քանի դեռ այս արատավոր երևույթը չի վերացել, ինչպես վերացրին Վրաստանում ու շատ հեշտ, միշտ էլ մարդիկ են մեքենայի տակ հայտնվելու ու միշտ տուժելու են քաղաքացին ու պետությունը։