Փարիզում «Եվրո-2016»-ի եզրափակչի ընթացքում և հետո ձերբակալվել է շուրջ 40 մարդ


09:40 , 11 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում և հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ  շուրջ 40 մարդ է ձերբակալվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանությունը:

Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող ֆան գոտում միջադեպեր գրանցվել են նաև մինչև խաղը, քանի որ երկրպագուների համար նախատեսված 90 հազարանոց մեծ հրապարակը  լիքն է եղել և մուտքն այնտեղ արգելվել է: Մի քանի հայուր խուլիգաններ որոշել են իրենց դժգոհությունը հայտնել ոստիկաններին, նրանք էլ կիրառել են արցունքաբեր գազ, ավելի ուշ՝ ջրցան մեքենա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ