Աբխազիայում հանրաքվեն չի կայացել


09:00 , 11 հուլիս, 2016
Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անցկացված հանրաքվեն համարվում է չկայացած: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները,  վկայակոչելով այդ երկրի նախագահի հայտարարությունը:

Ավելի վաղ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր, որ ժամը 18.00-ի դրությամբ  հանրաքվեի մասնակցությունը կազմել է  0,99%: