08:30 , 11 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունն ավարտել է երկրի խոշոր քաղաքներում Ամանորի գիշերը տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ հետաքննությունը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ընդհանուր առմամբ, Ամանորի գիշերը Քյոլնի կայարանին կից հրապարակում և մի շարք այլ վայրերում իրականացվել է սեռական հողի վրա 900 հարձակում 1200 կանանց հանդեպ: Հետաքննությանը հաջողվել է պարզել միայն 120 կասկածյալների ինքնությունը:
«Մենք պետք է հիմնվենք նրա վրա, որ այդ գիշեր հանցագործություններ կատարածներից շատերին արդեն չենք կարող գտնել»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ