Իսպանիայում շարունակվում է ցլավազքը, իսկ տուժածները շատանում են (տեսանյութ)


06:49 , 11 հուլիս, 2016

Operativ.am–ը գրում է.

Իսպանական Պամպլոնե քաղաքում ավանդական դարձած «Սան Ֆերմին» տոնի շրջանակներում շարունակվում է ցլավազքը, որը մեկնարկել էր հուլիսի 8-ին: Նեղ փողոցներով վազում են տասնյակ մարդիկ, որոնց հետևում են ցլերը:

Հերթական վազքի ժամանակ Պամպլոնեում տուժել է ևս երկու մարդ: 

Հիշեցնենք, որ փառատոնն անց է կացվում Սուրբ Ֆերմինի պատվին: Այն կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Այս մասին գրում է «Euronews»-ը: