ԵՎՐՈ-2016. Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվեց


23:33 , 10 հուլիս, 2016
Եվրոպայի առաջնության եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը մրցում է ֆրանսիացիների հետ:
 
Պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դրվագներից մեկում բախվել էր մրցակցի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ ու վնասվածք ստացել: Դրանից հետո նա վերադարձել էր խաղադաշտ, սակայն ցավերի պատճառով «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը չկարողացավ շարունակել հանդիպումը:
 
25-րդ րոպեին նրան փոխարինեց Ռիկարդո Կուարեժման:
Եվրո-2016. Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվեց