Երևանում այրվում է «Պիցցա դի Ռոմա»-ի տանիքը. ահազանգ ԱԻՆ-ում


19:30 , 10 հուլիս, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 1/1 հասցեում այրվում է «Պիցցա դի Ռոմա»-ի տանիքը: 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:  

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: