Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների՝ շրջափակումից դուրս գալու համար ձեռնարկած գրոհը. աղբյուր


17:45 , 10 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքերը աշխարհազորային ստորաբաժանումների հետ համատեղ, ավիացիայի և հրետանու աջակցությամբ հարված են հասցրել «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորումներին, որոնք փորձել են մարտի միջոցով դուրս գալ Հալեպի հարավային մասում շրջափակումից:

Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է աղբյուրը:

«Ջեբհաթ ան-Նուսրա», «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումների, ինչպես նաև ավելի փոքր խմբերի զինյալները փորձել են համատեղ ջանքերով դուրս գալ շրջափակումից: Աջակցել են ավիացիան և հրետանին, հարձակումը շատ հուժկու էր, առանց աջակցության մենք կարող է և չկարողանայինք պահել դիրքերը»,-պատմել են աշխարհազորայինները: 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ահաբեկիչները գրոհն սկսել են շաբաթ երեկոյան: Մարտի ընթացքում ոչնչացվել է 20 զինյալ: Զոհվել է սիրիացի 4 աշխարհազորային: 

Նյութի շարունակությունը կարող քե կարդալ այստեղ: