ՆԱՏՕ-ն կստեղծի սեփական հետախուզություն


12:00 , 10 հուլիս, 2016

1468027547210Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշում են ընդունել ստեղծելու հետախուզության և անվտանգության նոր ծառայություն: Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում՝ հայտնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ դաշինքի բարեփոխումը անհրաժեշտ է «աճող արտաքին սպառնալիքներին արձագանքելու համար»: «Հետախուզական ռեսուրսների լայն սպեկտրի վրա հենվելու ՆԱՏՕ-ի կարողությունը բարձրացնելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել հետախուզության և անվտանգության նոր ծառայություն, որը կղեկավարի գլխավոր քարտուղարի՝ հետախուզության և անվտանգության հարցերով օգնականը»,- ասված է կոմյունիկեում:

Նշվում է, որ նոր ստորաբաժանումը, բացի իր հիմնական խնդիրներից, պետք է ապահովի դաշնակիցների կողմից տրամադրվող հետախուզական տեղեկատվության առավելագույն արդյունավետ կիրառումը: