20:34 , 6 փետրվար, 2013Շարունակելով թեմատիկ «Նորաձևության ոստիկանություն» խորագիրը` առաջին անգամ դիզայների կողմից քննության են ենթարկվում փոքրերը: Եվ ահա փոքրերի բեմական կերպարները քննեց «eLSi» դիզայն-ստուդիոյի հիմնադիր, նկարիչ-մոդելավորող Լիանա Սարգսյանը:
Դիզայների խոսքերով` վերջին տարիներին թե´ փոքրերը, թե´ նրանց ծնողները մեծ ուշադրություն են դարձնում բեմական կերպարին. «Եթե նախկինում նրանք կարող էին իրենց պահարանից ինչ-որ հագուստ ընտրել և ներկայանալ, ապա արդեն մի քանի տարի է` համագործակցում են մասնագետների հետ և շատ դեպքերում փորձում են հագուստը համապատասխանեցնել երգին»: Մեր զրույցի ընթացքում Լիանան նշեց նաև, որ երեխաներին ամեն ինչ էլ սազում է, դրա համար էլ մի փոքր դժվար է քննել նրանց կերպարները. «Շատ կցանկանայի, որ երեխաները հագնեն իրենց համար նախատեսված հագուստներ և չփորձեն տարիքից մեծ երևալ: Ու նաև շատ կուզեի, որ ոճային բազմազանություն լիներ. այժմ ավելի շատ են ռոքային կամ ազատ ոճով հագնված երեխաները»:
1. Ռազմիկն է. (Լիանան միանգամից ճանաչեց նրան-հեղ.): Ես միշտ էլ հավանում եմ նրա կերպարները, այս անգամ էլ բացառություն չէ: Նա միշտ տարբերվում է իր ոճով և երբեք չի փոխում այն: Իմ կարծիքով, նրան նույնիսկ չեն կարող ստիպել, որ այլ կերպ հագնվի: Իսկ այս կերպարում ամեն ինչ համապատասխան և ճիշտ է արված:
2. Կերպարի առումով ամեն ինչ ճիշտ է համադրված. Թերություն չեմ տեսնում, որովհետև թե´ գունային համադրությունը, թե´ կոշիկներիը նտրությունը վզկապի հետ ճիշտ է արված: Միայն կարող եմ ասել, որ գլխարկը կարծես մի փոքր մեծ է:
3. Ոճային խառնաշփոթ է, բայց վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում տարբեր ոճերի համադրությունների: Միայն պետք է նշեմ, որ ծնկների սպորտային աքսեսուարը կարող էր ավելի արտահայտիչ գույնով լինել, ինչի շնորհիվ կերպարն ավելի հետաքրքիր կնայվեր, իսկ այս դեպքում ներքևի հատվածում ամեն ինչ սև ու սպիտակի մեջ է, որիցհետո գունային «աճ» է սկսվում:

4. Ռոքային ոճ է. գզգզված մազեր: Եթե չեմ սխալվում, այս աղջիկը Նադյայի խմբից էր` «Դո, ռե, մի»-ից, և պետք է նշեմ, որ այս խմբի երեխաներին մի քիչ շատ էին մեծացրել: Նրանք տարբերվում էին մյուսներից. կարծես մեծ աղջիկներ լինեին, չնայած մանկական մրցույթ էր: Այնուամենայնիվ, ակնհայտ ոչ մի խախտում չկա. Կեդերի ընտրությունը, կիսաշրջազգեստը, մազերի գզգզվածությունը, ամեն ինչ համապատասխան է:
5. Այս աղջիկն էլ բալետի պարուհու կերպարով է: Ճիշտ է, ընդհանրապես բալետի պարուհիների մազերը հավաքված են լինում, բայց այստեղ նրանք որպես կատարող են հանդես գալիս, և չեմ կարող պնդել, որ նրա մազերը ևս հավաքված պետք է լինեին: Այս դեպքում էլ ամեն ինչ կերպարի շրջանակներում է արված. ուղղակի այնպիսի տպավորություն է, որ զգեստն իր հագով փոքր է, քանի որ կիսաշրջազգեստի հատվածը սկսվում է ոչ թե կոնքերից, այլ մի փոքր ավելի վերևից: Կեդերի ընտրությունը չեմ կարող ասել` սխալ է, քանի որ այժմ նորաձև է տարբեր ոճերի համադրումը:
6. Այս զգեստը բավականին տխուր է այն առումով, որ կերպարն անհասկանալի է: Իմ կարծիքով` այս զգեստն անավարտ է. զգեստի վերևի հատվածը և հետևի թափվող մասը բավականին թերի են: Իսկ կոշիկները նորմալ են, երեխա են և, բնական է, որ բարձրակրունկ չէին հագնելու:

7. Խառը կերպար է, նույնիսկ եթերով չեմ հասկացել, թե ինչ կերպար են փորձել ստանալ: Պարզապես կարող եմ ասել, որ ամեն ինչից շատ-շատ է. թե´ արծաթագույն թիկնոցը, թե´ փայլփլուն շորտնու վերնազգեստը: Ոչ մանկական մարմինն էր ընդգծված, ոչ մեծի կերպար էր. ինչ-որ միջին տարիք էր` անհասկանալի ինձ համար:
8. Սա մանկական նորմալ ոճ է, ուղղակի կողքի ՙպատյաժկաները՚ շատ երկար են, շատ են կախվել: Ընդհանուր կերպարը շատ լավ և համապատասխան է:
9. Ինչ ասեմ. ոչ մի խախտում չեմ տեսնում, ուղղակի սև տաբատ ու վերնաշապիկ: Միայն կարող եմ ասել, որ այնքան էլ բեմական հագուստ չէ, իսկ վերնաշապիկը կարծես մի փոքր ավելի լայն է:

10. Բավականին աշխատված կերպար է. թե´ գունային, թե´ դետալային առումով ամեն ինչ մտածված է: Չեմ կարող ասել, որ մանկական չէ, քանի որ շատ գունավոր և հետաքրքիր է, ինչը շատ կարևոր է մանկական կերպարում: Հիշում եմ նաև, որ կերպարը շատ համապատասխան էր երգին:
11. Շատ դժվար է ինչ-որ բան ասելը: Գունային համադրությունը նույնպես ճիշտ է արված, և ոչ մի թերություն չեմ տեսնում. ամեն ինչ համահունչ է:
12. Երևում է, որ այս երեխան բավականին թմբլիկ է. հագուստն ամբողջությամբ սխալ է: Ուզում եմ ասել, որ շղարշի քանակի քչությունը սխալ է, համատեղ օգտագործված է փայլփլուն վերնազգեստ, ինչը նույնպես սխալ է, քանի որ այն ավելի է թմբլիկացնում երեխային:
Շարունակությունն` այստեղ
