Ժողովրդավարությունը դադարում է լինել արդյունավետ, երբ այն չի ծառայում սեփական հասարակության շահերին


12:18 , 9 հուլիս, 2016
Ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, որին ձգտում է յուրաքանչյուր գիտակից հասարակություն: Սակայն այն դադարում է լինել արդյունավետ և նպատակային, եթե տվյալ ժողովրդավարությունը չի ծառայում սեփական հասարակության շահերին, առավել ևս՝ անվտանգության տեսանկյունից: Որպես օրինակ դիտարկեք մեծ ու փոքր երկրների փորձը և կհամոզվեք այս ճշմարտության մեջ: