Տարիներ շարունակ այս տղամարդու քթից արյուն էր գալիս. այն, ինչ բժիշկները հայտնաբերեցին քթի մեջ, շոկի ենթարկեց նրանց (photo)


04:10 , 9 հուլիս, 2016

Սիստեմատիկ քթային արյունահոսությունները հազվադեպ երևույթ չեն երեխաների ու անչափահասների շրջանում, սակայն մի երիտասարդի համար դրանք, ինչպես պարզվել է, ունեցել են խիստ անսովոր պատճառ։

  

Երեք տարի շարունակ ամսական մի քանի անգամ կրկնվող քթային արյունահոսությունները ստիպել են Սաուդյան Արաբիայի 22-ամյա բնակչին դիմել բժիշկների, որոնք նրա քթի մեջ հայտնաբերել են մոտ 1 սմ երկարությամբ սպիտակ ոսկրային զանգված։

Անսպասելի գտածոյից հետո օտոլարինգոլոգը որոշել է խորհրդակցել ատամնաբույժի հետ, որը եզրակացրել է, որ անհայտ զանգվածը լրացուցիչ ատամ է, որն անհասկանալի պատճառով աճել է երիտասարդի քթի մեջ։

Միաժամանակ հիվանդի բերանում եղել են բոլոր 32 ատամները։

Այն բանից հետո, երբ բժիշկները հեռացրել են հավելյալ ատամը, տղամարդը լիովին առողջացել է և դադարել տառապել քթային արյունահոսություններից։