Ռոնալդուի հերթական գեղեցիկ քայլը. ահա թե ինչ էր նշանակում սանրվածքը


02:54 , 8 հուլիս, 2016

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունում բացի գեղեցիկ խաղն ու խփած գոլերն աչքի ընկավ նաև հերթական նոր սանրվածքով, որը չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից:

Ծոծորակի կողմից նրա սանրվածքը լրացնում էր երկու հորիզոնական գիծ: Ինչպես պարզել են լրատվամիջոցները, Ռոնալդուն դա արել է ի աջակցություն հիվանդ փոքրիկի:

Ռոնալդուն հոգացել է քաղցկեղով հիվանդ այդ փոքրիկի բուժման ծախսերը: Վիրահատությունից հետո փոքրիկի ծոծորակի նույն հատվածում նմանատիպ երկու սպի է գոյացել: