15:02 , 6 փետրվար, 2013
Խորհրդարանում երկրորդ խմբակցությունն ունեցող ուժը չի մասնակցում... Այն ուժը, որը տարիներ շարունակ ժողովրդին պահել է փողոցում, իր ներկայացուցչին չի պաշտպանում... Մեկը 8 միլիոն է տալիս, որ ակադեմիայի մոտ նստի, մյուսը նույն 8 միլիոնը տալիս է, որ ասի՝ ինձ վրա հույս չդնեք, ես խաղից դուրս եմ գալու... Բայց ամենատարօրինակն այն է, որ բոլորը խոսում են կանխորոշված ելքի մասին այն դեպքում, երբ բավական է Գագիկ Ծառուկյանն ասի իր կողմնակիցներին՝ քվեարկեք ընդդիմության ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուի օգտին, եւ միանգամից ամեն ինչ կդառնա շատ անորոշ, ու ոչ ոք չի կարողանա կանխատեսել ընտրությունների արդյունքը...