Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու որակի բարձրացումը` օրակարգի հարց


21:00 , 7 հուլիս, 2016

Սահմանվել են հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

Կառավարության այսօր ընդունած որոշման հիմնավորման համաձայն, գինեգործական արտադրանքը, մասնավորապես, կոնյակն ու կոնյակի սպիրտը, Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից են և ունեն ծավալների ավելացման ներուժ: Բացի դրանից, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ կոնյակագործությունն ընդգրկվել է առաջնային ոլորտների շարքում: Այդ պատճառով անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող օրենսդրությունն ու թողարկվող արտադրանքի ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային ընդունված պահանջներին:

Այս որոշմամբ ակնկալվում է բարձրացնել թողարկվող հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու արտադրանքի որակական ցուցանիշները, որը հնարավորություն կտա ավելացնելու դրանց արտահանման ծավալները: