«Морской Узел 2016» մրցույթի հաղթող է ճանաչվել Նարեկ Մակարյանը


17:45 , 7 հուլիս, 2016

Հուլիսի 2-ին՝ Նովոռոսիսկ քաղաքում կայացավ «Морской Узел 2016» մրցույթը, որի հաղթողը ճանաչվեց երգիչ  Նարեկ Մակարյանը:  Երգիչը BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ Սամվել Գրիգորյանի առաջարկով է մասնակցել մրցույթին. «Կատարել եմ «Երազ իմ երկիր»,  «Քո սիրո համար» և Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» երգերը: Ես շատ շնորհակալ եմ Արմինե և Սամվել Գրիգորյաններին ինձ վստահելու համար»:

Երգչի ելույթը գնահատել են պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը, որոնց բարձր բալերի շնորհիվ Նարեկն առաջին տեղ է զբաղեցրել: Երգիչը ստացել է նաև դրամական պարգը, որի մասին չցանկացավ նշել:  

Նարեկը մրցույթի ժամանակ նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց թվում իգական սեռի ներկայացուցիչներ էլ կային. «Կար մի աղջիկ, ով շատ լավ ընկեր էր և լավ մարդ, ում Հայաստանում էլ կհանդիպեմ մոտ ժամանակներս»: