Մոսկվա-Երևան ավիատոմսերի գինը նվազել է 6%-ով, իսկ Մոսկվա-Բաքու ավիատոմսերի գինը` 30%-ով


13:00 , 7 հուլիս, 2016

aeroflotAraratnews.am-ը գրում է.

Ռուս զբոսաշրջիկների շրջանում մերձավոր երկրներից ամենամեծ պահանջարկն ունեն Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը` հայտնում է Tutu.ru զբոսաշրջային կայքը` ուսումնասիրելով գնված ավիատոմսերի տվյալները:

Նշվում է, որ հուլիս ամսվա համար ամենամատչելի ավիատոմսերը ռուս զբոսաշրջիկները կարող են գնել Բելառուս, Մոլդովա և Ադրբեջան մեկնելու համար:

Այս տարի 2015-ի հուլիսի համեմատ ավելի քան 2 անգամ աճել է կայքում Մոսկվայից Երևան, Բաթում և Բաքու գնված տոմսերի քանակը։ Դեպի Երևան ավիատոմսի միջին գինը նվազել է գրեթե 6 տոկոսով՝ 2015-ի հուլիսի համեմատ (9330 ռուբլուց նվազելով մինչև 8792 ռուբլի): Իսկ ահա Մոսկվայից դեպի Բաքու ավիատոմսի միջին գինը նվազել է 30 տոկոսով (12.247 ռուբլուց հասնելով 8737 ռուբլու):