Ի՞նչ է նշանակում «մրցակցային ընտրություններ»


13:35 , 6 փետրվար, 2013
ՀՀ կրթության և գիտության նախարար

Որոշ քաղաքական շրջանակներ, որոնց մինչև նախագահական ընտրությունների մեկնարկը թվում էր, թե մոլորակն իրենց շուրջ է պտտվում, և իրենք են «երկրիս աղը», հայտնվելով քաղաքական մեյնսթրիմից դուրս՝ շարունակաբար փորձում են գալիք ընտրությունները պիտակավորել որպես ոչ մրցակցային:

Նրանց են ձայնակցում նաև «խիստ հայտնի» փորձագետներ և որոշ արտասահմանյան դիտորդներ:

Իրականում, ի՞նչ է նշանակում «մրցակցային ընտրություն»

Եթե Հայաստանի այդ «բարեկամները» տեսնելով, որ այս նախագահական ընտրություններին չկան

1. բևեռացում
2. անհանդուժողականություն
3. հասարակական լարվածություն
4. ագրեսիա
5. բաժանարար գծեր

քննադատում են մեզ, ուրեմն ասենք իրենց, որ նման «մրցակցություն» մեր երկրին ու ժողովրդին հաստատ պետք չէ:

Դրա փոխարեն կան

1. ծրագրային դրույթների
2. գաղափարների
3. առաջարկությունների
4. տեսլականների
5. ապագայի պատկերացումների

բազմազանություն և ազատ քննարկում, ինչը և բնութագրում է իրական քաղաքական մրցակցությունը:

Հայաստանն այլևս հետընտրական իրադարձությունների երկիր չպետք է լինի:

Որքան էլ դա այդ մարդկանց սրտով չէ...