Հին Թիֆլիսի մրգավաճառ հայ կինտոյի դիմանկարը


22:27 , 6 հուլիս, 2016

Հին Թիֆլիսի մրգավաճառ հայ կինտոյի դիմանկարը... Նիդերլանդների Ազգային արխիվի այս լուսանկարում՝ 19-րդ դարավերջի Հին Թիֆլիսի մրգավաճառ հայ կինտոն է: Նկարը պատկերավոր կերպով ներկայացնում է դեռևս Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ից դասական դարձած Հարավային Կովկասի քաղաքային մշակույթին բնորոշ այս դասական տիպարը, որը շատ էր տարածված 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին՝ մասնավորապես Հին Թիֆլիսում: Կինտոները հիմնականում զբաղվել են առօրյա մանրածախ առևտրով՝ փողոցներում կամ շուկաներում, շատ հնարամիտ, ճարպիկ ու զվարճասեր անձնավորություններ են եղել, ինչպես նաև՝ դուքյանների մշտական այցելուներ: