Թալիշը պետք է ապրեցնել


13:57 , 6 հուլիս, 2016
Թալիշը պետք է ապրեցնել։ Պատ կառուցելով լինի, գյուղի կեսը դիրքեր սարքելով լինի՝ Թալիշը պետք է ապրեցնել։
Վաղը ուշ է լինելու, այսօր ուշանում ենք։
Թալիշեցիները արարող են, նրանք երկրորդ անգամ գաղթական չպետք է դառնան։ Եթե ուշանանք՝ գնալու են Ռուսաստանը ծաղկեցնեն։
Պետք է նրանց վերադարձի ճանապսրհային քարտեզը ձևավորել։ Հասարակական պահանջը պետք է ձևավորել։
Թալիշը արդեն լոկ տարածք չէ՝ այն հայոց զենքի հզորության, հայ մարդու տոկունության, մեր ռազմական ոգու կիզակետն է։
Այսօր Թալիշում «բարձրացված դրոշը» վաղը հողն ենք խրելու Շահումյանում ու Ոսկանապատում։