Ում են սոցիալական ցանցերում հետևում հազարավոր հետևորդներ ունեցող հայ հայտնիները


14:45 , 6 հուլիս, 2016

Ֆեյսբուքի և Ինստագրամի հայկական տիրույթում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր չեն հետևում Նազենի Հովհաննիսյանին, Լիլիթ Հովհաննիսյանին, Սիրուշոյին, Սոս Ջանիբեկյանին ու այլ հայ հայտնի դեմքերի: Հայտնիներին հետևում են, որովհետև հետաքրքիր է նրանց անձնական կյանքը, հետաքրքիր է` ինչ լուսանկարներ են նրանք հրապարակում, ուր են սիրում հաճախել, ինչ են ուտում, ինչպես են անցկացնում իրենց հանգիստը և առօրյան: 

Բայց այդ նույն հայտնիներն իրենք էլ իրենց համար ունեն նախընտրելի մարդիկ, ում էջերին հետաքրքրությամբ հետևում են: Առաջարկում եմ միասին գաղտնազերծենք  նրանց սիրելիներին:

#Նազենի Հովհաննիսյան

Ունի 25,337 հետևորդ

Նազենին իր լայք փեյջով հետևում է Սոֆի Մխեյանին և Էմիին:

Նազենին ունի նաև մեկ այլ էջ, որով ունի 5000-ից ավել ընկեր: 

#Սիրուշո

Ունի 102.241 հետևորդ

Սիրուշոն հետևում է իր մայրիկի` Սյուզան Մարգարյանի, հայրիկի` Հրաչյա Հարությունյանի և  «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուի էջերին:

#Լիլիթ Հովհաննիսյան

Ունի 269, 293 հետևորդ

Լիլիթ Հովհաննիսյանն հետևում է «Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուները», Լիլիթ Հովհաննիսյան  Online Shop, Երգի պետական թատրոն, United Nations Human Rights, United Nations և United Nations Alliance of Civilizations (UNAOC)  էջերին: 

#Իվետա Մուկուչյան

Ունի 139.870 հետևորդ

Իվետան, ի տարբերություն շատ հայ աստղերի  հետևած էջերի միջոցով իր երկրպագուներին ցույց է տալիս իր երաժշտական ճաշակը, սիրած ֆիլմերը, նախընտրելի բրենդները: Նրա լայքած բազմաթիվ էջերից կարելի է առանձնացնել հետևյալները`  Adele, Samantha Jade, Ciara, Genealogy, Karan Johar, Aishwarya Rai, Li`lith, Misho, Serjo, Xavier Naidoo, Mkrtich Arzumanyan:

#Արամ mp3

Ունի 193, 961 հետևորդ

Արամ mp3-ի հետևորդների թիվը կրկնապատկվեց, երբ նա մասնակցում էր Եվրատեսիլին: Այդ ժամանակ նրա էջը համարվում էր Ֆեյսբուքի հայկական տիրույթում ամենաակտիվներից: Ամեն մի գրառումը հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ էր ունենու: Այսօր իհարկե այդ ակտիվությունը չկա: Արամն իր էջով հետևում է Վաչե Թովմասյանին, Գարիկ Պապոյանին, Վիտամին ակումբին, Li`lith-ին և Creative Decor-ին:

#Նանա

Ունի 31.450 հետևորդ

Երգչուհի Նանան հետևում է միայն մեկ հոգու` դերասան Դավիթ Ղարիբյանին:

#Մարտին Մկրտչյան

Ունի 83. 843 հետևորդ

Մարտին Մկրտչյանը վերջերս է ակտիվացել Ֆեյսբուքում, հավանաբար երգիչը չի ուզում ետ մնալ իր կնոջից, ով սոցիալական ցանցերում բավականին ակտիվ օգտատեր է: Մարտինն հետևում է հետևայալ էջերին` Music Travel, BOOM, AM Production:

#Էմմի

Ունի 83.354

Էմմին Ֆեյսբուքում հետևում է իր սիրելի շնիկի էջին` Choco:
#Սոս Ջանիբեկյան
Ունի 34.093 հետևորդ
Սոսը հետևում է մի քնաի էջի, բայց այդ էջերից կարելի է մասնակի պատկերացում կազմել նրա երաշժտական և ֆիլմային ճաշակի մասին: Նա հետևում է Mi Qani Hogi, Scarface™, God Syndrome, Knockin on Heaven`s Door էջերին:
Ընհնարպաես աստղերի լայքած,  հետևած էջերը շատ բան են ասում նրանց մասին: Էջեր լայքելիսպետք չէ մոռանալ, որ մեր օրերում դրանց շնորհիվ կարծիք է կազմվում անձի մասին: 
Պատրաստեց` Անի Հակոբյանը