Երբ սկսում ես կասկածել քո պետության ուժի վրա, հիշիր սահմանին կանգնած մեր տղերքին ու հերոսներին


22:38 , 5 փետրվար, 2013

Լինում են պահեր, երբ սկսում ես կասկածել քո պետության ուժի, քո ժողովրդի ներուժի վրա: Նման դեպքերում ինձ սկսում է ոգևորել ու ստիպել հավատալ իմ ժողովրդի փայլուն ապագային ու հավերժությանը, երբ հիշում եմ սահմանին կանգնած մեր տղերքին, ծննդատներում ծնվող նոր հայերին, ինչու չէ Լևոն Արոնյանին, Հենրիկ Մխիթարյանին, Արսեն Ջուլֆալակյանին, ու նորից ամեն ինչ իր տեղն է ընկնում: