«Հստակ գիտեմ՝ մինչև խոր ծերություն միասին ենք լինելու». Անի Երանյան (photo)


07:55 , 4 հուլիս, 2016

Դերասանուհի Անի Երանյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել հայտնի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

«Կան մարդիկ, որոնց մասին ես չեմ խոսում բարձրաձայն: Ընդամենը մի բան կասեմ, Ելենա Արշակյան, դու էն եզակի մարդկանց թվին ես պատկանում, որ հստակ գիտեմ՝ մինչև խոր ծերություն միասին ենք լինելու: Դու ավելին ես, քան ընկերը: Շնորհավոր տարեդարձդ, իմ Արշակյան»,- գրել է Անին: