Հաճախ մաֆիայում սև խաղացողներ չեն լինում


13:52 , 5 փետրվար, 2013

Երբեմն մաֆիա խաղում դիլլերը բոլոր խաղացողներին բաժանում է կարմիր քարտեր ու ամբողջ խաղի ընթացքում բոլոր կարմիրները իրար վրա կասկածում են և որպես սև մեկը մյուսին հանում ու միայն խաղի ավարտից հետո է պարզվում, որ այդ խաղում սև չկար, այլ սևը հենց դիլլերն էր, ով բոլորին կարմիր քարտեր էր բաժանել, որ խաղի իմիտացիան ապահովի, ու ինքը բոլոր վարիանտներով հանդերձ հաղթի: Քյոյնա խաղացողները առաջին կրուգից հետո ջոգում են, որ սեղանի շուրջ սև խաղացող չկա, իսկ միամիտները մինչև վերջ թատրոն են խաղում կամ թատրոնին հետևում...