14:02 , 1 հուլիս, 2016Ճանաչված և սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի և դհոլահար Էֆոյի հարաբերությունները վաղուց ընկերականից դարձել են բարեկամական։ Երաժիշտը Արմանին ոչ միայն ընտրել էր որպես իր և կնոջ՝ Քրիստինայի հարսանիքի, այլև որդու մկրտության կնքահայրը։ Այս մասին իր Instagramի էջում տեղեկացրել է Արմանը՝ նոր լուսանկար հրապարակելով փոքրիկ Մարկի հետ. «Սիրելի սանիկիս՝ Էֆոյի որդու՝ Մարկի սուրբ մկրտության ժամանակ։ Լուսավոր և անհոգ մանկություն քեզ, փոքրիկ Մարկ», գրել է Արմանը։
