Հյութ, որ կօգնի հանգստացնել մկաններն ու վերացնել մկանային ցավը


09:38 , 1 հուլիս, 2016

Երբեմն ծանրաբեռնված մարզումներից կամ շատ շարժումներից հետո մկանային ցավ է առաջանում, որը խոսում է օրգանիզմում անհրաժեշտ խոնավության պակասի մասին:
4 բաղադրիչից բաղկացած հեշտ պատրաստվող ըմպելիքը կօգնի հանել մկանների լարվածությունն ու ցավը:
Այնպիսի էլեկտրոլիտներն, ինչպիսիք են կալցիումը, նատրիումը, մագնեզիումը, կանխում են գրգռվածությունն ու մկանային կծկումները:

Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.

2-3 գազար,
կես թարմ վարունգ,
1 բաժակ խաշած բրոկոլի,
1 նեխուրի ցողուն:

Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է պարզապես բոլոր բաղադրիչները հարել բլենդերով և խառնել իրար: Այս ըմպելիքը կարելի է օգտագործել ամեն օր: