Tert.am–ը գրում է.
Մայրուղիների վրա անվտանգ երթևեկության ամերիկյան ազգային վարչությունը (NHTSA) սկսել է Tesla Model S մոդելի 25 հազար ավտոմեքենաների ստուգում, այն բանից հետո, երբ այդ մաքենայի մասնակցությամբ մահացու վթար է գրանցվել։ 2015թ-ի արտադրության ավտոմեքենան միացրած ավտոպիլոտով է տեղաշարժվել, հաղորդում է Reuters-ը։
Tesla Motors-ի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ նման ավտովթար տեղի է ունենում առաջին անգամ։
Ավտոմեքնան բախվել է բեռնատարի ետևում ամրացված վագոնի հետ, որն ընթանում էր մայրուղիով։ Վարորդն ու համակարգչային համակարգը չեն նկատել բեռնատարին ամրացված վագոնը։ Նշվում է, որ ավտոմեքենայի դիմային հատվածը բախվել է վագոնի ստորին հատվածին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ