Ընդդիմադիր լինելն ավելի բարձր հայհոյախառն խոսելու մեջ չի


11:12 , 30 հունիս, 2016
Իրեն ընդդիմության համարող ուժերի մեծագույն մասն այդպես էլ չի հասկանում, որ ընդդիմադիր լինելն ավելի բարձր հայհոյախառն խոսելու մեջ չի: Եթե դրա մեջ են տեսնում՝ հիասթափեցնեմ: Իշխանությանը հարող անձանց մեջ այդ «շնորհն» ավելի արհեստավարժ ունեցող ռամկագեներալիտետ-շմայսակերպերն ավելի անզուգական են:
Փորձեք ընդդիմանալ ավելի կառուցողական, փաստարկված գործողություններով ու ծրագրեր առաջ քաշելով:
Ընդդիմության մեջ միայն մի բան է պետք տեսնել. պետականակերտ պոտենցիալ քաղաքական ուժ, որն ուզում է գալ իշխանության՝ իր զարգացման ու հզորացման ծրագրերն առաջ քաշելու ու կյանքի կոչելու համար: Ցավոք, այդ շունչը գրեթե չի նկատվում ...