Սկզբից մինչև վերջ «Գարեգին Նժդեհ» ֆիլմն աչքերիցս արցունքներ քամեց


00:12 , 5 փետրվար, 2013

Նոր եմ վերադառնում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումից: Նման ֆիլմից հետո խոսելդ չի գալիս, որովհետև ամփոփվում ես ինքդ քո մեջ: Չեմ ամաչում ասել. սկզբից մինչև վերջ ֆիլմն աչքերիցս արցունքներ քամեց, և դրանք միայն սքանչացումի արցունքներ չէին: Սկզբունքորեն չեմ խոսի ֆիլմի թերություններից, որովհետև գնացել էի նախևառաջ առավելություններ գտնելու, քան թերություններ: Կեցցեն ֆիլմը ստեղծողները: Եթե իրոք այդ մարդկանց 7 միլիոն են տվել, արժեր, որ յուրաքանչյուրին այդքան տային: Ֆիլմն առանց տեսնելու ծաղրող թափթփուկներին նորից չեմ ուզում անդրադառնալ: Միայն ցանկանում եմ, որ հաջորդ ֆիլմը Դրոյին նվիրված լինի, հետո Նիկոլ Դումանին, Հրայր Դժոխքին, Անդրանիկին, Աղբյուր Սերոբին, Գևորգին, Սևքարեցի Սաքոյին և մեր հայդուկային շարժման մյուս երախտավորներին: Սա է ճշմարիտ գործը: