Հայերենը զարմանահրաշ լեզու է


18:52 , 29 հունիս, 2016

Հայերենը զարմանահրաշ լեզու է, այն լավ իմանալը բավականին օգնում է ճանաչել աշխարհը:

Օրինակ, <անտարբեր> բառը մենք հասկանում ենք որպես հետևյալ ածականների հոմանիշ՝ հետաքրքրություն և ուշադրություն չցուցաբերող, վերաբերմունք չարտահայտող, անվրդով, անզգա, անտեսող:

Մինչդեռ <անտարբեր> բառը նշանակում է, առաջին հերթին, մյուսներից չտարբերվող, առանց տարբերության: Երբ, օրինակ, ասում են, որ այսինչ մարդն անտարբեր է երկրի ճակատագրի կամ տվյալ երևույթի նկատմամբ, դա նշանակում է, որ իր վերաբերմունքը ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈւՄ մյուսների կամ տարածված /ընդունված/ վերաբերմունքից, նա իր վերաբերմուքով չի տարբերվում, ան-տարբեր է: