Պարոնայք, շարունակե՛ք նույն ոգով, մենք էլ զվարճանանք ու «ղժիկների» թեմա ունենանք…


22:28 , 4 փետրվար, 2013
ՀՀ վարչապետի օգնական

Կան թեկնածուներ, որոնք ցանկանում են Հայրիկյանին մղել ընտրությունների հետաձգման։ Ինչ-որ տեղ հասկանում եմ այս մարդկանց, հանրահայտ ծաղրածու Օլեգ Պոպովն էլ չէր ցանկանում կրկեսի արենայից շուտ հեռանալ՝ հաճույք ստանալով հանդիսատեսի ծափ-ծիծաղից…
Ի դեպ, մեր «քաղտեխնոլոգների» մի մասն իսկական կրկեսագետներ են՝ գործելով ոչ թե ընտրություններում հաղթելու տրամաբանությամբ, այլ՝ մարդկանց խինդ ու ծիծաղ պարգևելու սկզբունքով… 
Դե ինչ պարոնայք, շարունակե՛ք նույն ոգով, մենք էլ զվարճանանք ու սրճարաններում «ղժիկների» թեմա ունենանք…