15:33 , 29 հունիս, 20161.Ընտրիր տոնային քսուքի վարդագույն ենթաերանգները

2.Լայն հոնքեր

Սա արդեն ապացուցված աքսիոմա է՝ բարակ հոնքերը ավելացնում են են կնոջ տարիքը, իսկ լայն հոնքերը ավելի երիտասարդ են դարձնում: Եթե բնությունը քեզ չի նվիրել լայն ու առատ հոնքեր, ապա ստեղծիր դնանք դիմահարդարման միջոցով՝ չմոռանալով չափի ու ճիշտ երանգի միջոցի ընտրության մասին:

Այտոսկրերի երանգափոշին իսկապես հրաշագործ միջոց է: Այն ունակ է քեզ անգամ 10 տարով երիտասարդացնել՝ եթե ճիշտ երանգ է օգտագործվում, իսկ ահա սխալի դեպքում դու կարող ես «քար գցել» քո թարմ ու երիտասարդ կերպարի ստեղծման գործի վրա: Այտոսկրերի երնգափոշի ընտրելու ժամանակ հրաժարվիր կարմիրի բոլոր երանգներից: Նախընտրելի են ծիրանագույնի, նուրբ-վարդագույնի բոլոր երանգները: Օգտագործիր երանգափոշին միայն այտերի կլոր հատվածներում:

Փարթամ թարթիչներն օգնում են ավելի «լայն բացել» աչքերը և հայացքն ավելի արտահայտիչ դարձնել: Տարիքի հետ թարթիչները բարակում են ու կորցնում իրենց փարթամությունը, իսկ ահա թարթչաներկի օգնությամբ մենք ստեղծում ենք մեզ անհրաժեշտ ծավալը: Այս հարցում շատ կարևոր է գտնել հենց այն թարթչաներկը, որ համապատասխան է քո թարթիչներին: Կարևոր ևս մեկ գործիք՝ թարթիչների կյորլեր: Այս գործիքի շնորհիվ դու վայրկենական կարող ես ծավալ հաղորդել քո թարթիչներին, իսկ թարթչաներկը կֆիքսի արդյունքը:
5.Բացառում ենք ցանկացած տեսակի սլաքներ

Սլաքներն իհարկե հրաշալի են, սակայն նրանք նաև մի փոքր ավելացնում են դրանք կրողի տարիքը: Հրաժարվիր սլաքներից ու դրանց փոխարեն օգտագործիր աննշան ստվերաներկ միայն թարթիչների ու կոպի եզրահատվածում: Արա, ու կհամոզվես, որ հենց այդ դիմահարդարումն է քեզ ավելի երիտասարդ ու թարմ տեսք հաղորդում:
6.Փայլ շուրթերի համար

Չնայած նրան, որ ներկայումս մոդայիկ են հիմնականում անփայլ շրթներկները, այնուամենայնիվ, խոնավ էֆեկտով շուրթերի փայլը միակ միջոցն է, որ հանում է մի քանի տարի քո տարիքից: Բանը նրանումն է, որ փայլաներկը ունակ է լցվել քո շուրթերի անհարթությունների մեջ ու տեսողականորեն հարթ ու հյութեղ դարձնել նրանք, իսկ ահա պինդ շրթներկը նման հատկություն չունի:
7.Հրաժարվիր դիմափոշուց

Սկսենք նրանից, որ սփրթնած ու անփայլ դեմքը հիմա նորաձև չէ: Դիմափոշին անգամ աննշան կնճիռները ընդգծելու հատկություն ունի: Ուստի դեմքի փայլը հեռացնելու համար դիմափոշու փոխարեն օգտագործիր չոր, մաքուր անձեռոցիկներ, որոնք կհանեն դեմքի փայլն ու քրտինքը առանց վատ հետևանքների:
8. Խոնավեցնող քսուք աչքերի տակ ՝ նախքան դիմահարդարման անցնելը

Սա անում ենք նրա համար, որ տոնային քսուքը կամ կոնսիլլերը չընդգծեն աչքերի շրջանում մանր կնճիռները:
9.Աչքերի տակ օգտագործեք լույսն անդրադարձնող կոնսիլլեր

Այն կօգնի քեզ քողարկել աչքերի տակ եղած այտուցներն ու մուգ գույնը:
10.Օգտագործիր միայն ու բացառապես բաց գույնի ստվերաներկեր ՝ այն էլ միայն կոպերի շրջանում:

Ցավոք, հայուհիների այդքան շատ սիրելի «սմոկի այս»-ը միայն գումարում է քո տարիքը: 35 տարեկանից հետո նման հնարքի հետ պետք է լինել ծայրահեղ զգույշ: Իսկ ահա բաց երանգների թեթև ստվերաներկերը միայն թարմություն կհաղորդեն քո դեմքին, բայց չմոռանաս ՝ ոչ մի փայլ:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի