20:27 , 4 փետրվար, 2013«Victorias Secret»-ը շարունակում է ջերմացնել ձմեռային ցուրտ օրերը գայթակղիչ հրեշտակների լուսանկարներով, որոնք ապրանքանիշի բիկինիներն են գովազդում:
Մայամիի լողափ, իրար միախառնված կապույտ ծով եւ երկինք, գեղեցկուհի մոդելներ` ամենատարբեր գույների ու ձեւվածքի լողազգեստներով. բրենդի սիրահարներին ֆոտոշարքը թույլ կտա արդեն իսկ ընտրություն կատարել:):
Բացի ֆոտոշարքից, հրեշտակներից Դաուտցեն Կրուսը եւ Քենդիս Սուեյնփոլը նկարահանվել են գովազդային հոլովակում, որտեղ Բրունո Մարսի երգի ներքո կրկին ցուցադրում են 2013 թվականի լողազգեստների հավաքածուն: Նշենք, որ 24-ամյա Քենդիսը զարդարել է նաեւ «Swim 2013» կատալոգի շապիկը:










BRAVO.am