19:09 , 4 փետրվար, 2013
Փետրվարի 14` Ս. Վալենտինի օր: Դրսում երջանիկ սիրահարների դեմքեր, բավականին պայծառ օր: Ուրախ են կարծես թե բոլորը: Այո, կարծես թե, որովհետև կան մարդիկ, ովքեր չունեն իրենց «երկրորդ կեսը» և ինչո՞ւ չստեղծել տոն՝ միայնակների համար, ահա Չինաստանում կա հատուկ տոն՝ նվիրված միայնակ մարդկանց: Այն նշվում է նոյեմբերի 11-ին: Կազմակերպվում են հավաքույթներ, զանազան հետաքրքիր խաղեր միայնակ մարդկանց համար և բնականաբաբար այսպես կոչվող «կույր ժամադրություններ», այսինքն՝ ժամադրություններ: Շատերը օրվա վերջում գտնում են իրենց երկրորդ կեսին և հետագայում միասին դիմավորում նաև միջազգային տոնը՝ Ս. Վալենտինի օրը: Իսկ ահա Հայաստանում նշվում է սիրահարների երկու տոն, մեկը՝ հայկական ազգային տոնը՝ Ս.Սարգիսը, մյուսը՝ միջազգային տոն դարձած՝ Ս. Վալենտինը: Որքանո՞վ է արդարացի: Ինչո՞ւ չստեղծել մեկը միայնակների համար: