Պետք է պաշտել ու բոլոր ոտնձգություններից պաշտպանել միայն հայրենիքը


18:10 , 4 փետրվար, 2013

Քաղաքական գործիչները գալիս ու գնում են: Նրանց կարելի է համակրել, կիսել գաղափարները ու հակակրանք զգալ՝ քննադատելով նրա սկզբունքները և գործելաոճը: Կարող ենք աջակցել կամ էլ խանգարել, ըմբոստանալ: Այսքանը:

Իսկ նվիրվել, պաշտել ու բոլոր տեսակի ոտնձգումներից բազուկներով, ատամներով, եղունգներով պաշտպանել պետք է միայն Հայրենիքը:

Անկախություն և Ազատագրված հայրենի հող. ահա ինչի մարտիկը պիտի լինենք, որքան էլ որ տարբեր քաղաքական գործիչների համակրենք: